Հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ջրի տակ են անցել տներ, իսկ փողոցներում «ջրի հոսքին անձնատուր լողում են» տասնյակ ավտոմեքենաներ: Life Shot հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Անկարայից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով վեց մարդ արդեն տուժել է: Քաղաքային իշխանությունները փորձում են վերացնել ջրհեղեղի հետևանքները: ԶԼՄ-ների տվյալներով՝ տարերքից հիմնականում տուժել է Անկարայի Մամաք շրջանը: