Լավայի հոսքերից առնվազն 30 տուն Է ոչնչացել Հավայիի շրջաններից մեկում, Կիլաուեա հրաբուխը շարունակում Է ժայթքել: Այդ մասին հայտնել Է Hawaii News Now պորտալը:

Պորտալի տվյալներով՝ ճեղքվածքների քանակը, որոնցից լավա Է ժայթքում, հասել Է տասի: Լավայի շատրվանները հասել են 70 մետր բարձրության:

 

«Ժայթքումը շարունակվում Է»,- մեջբերում Է պորտալը Հավայիի օկրուգի քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Թալմադգե Մագնոյի խոսքը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Հավայան կղզիների իշխանությունները հայտարարել են բնակչության տարահանում Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: Կիլաուեան, որը գտնվում Է Հավայի կղզում (նաեւ հայտնի Է որպես Մեծ կղզի), համարում են մեր մոլորակի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: