Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր ձևավորած Կառավարության առաջնահերթությունները

Առաջնահերթյուն 1. ՀՀ-ում պետք է բարձրացնել բարձր տեխնոլոգիաները, ոլորտի զարգացման նպատակը պետք է լինի նաև ռազմարդյունաբերության զարգացումը: Ռազմարդյունաբերական համալիր ասելով պետք է հասկանանք, որ պետք մտածենք նաև նոր հեղափոխական գաղափարների մասին:

 

Առաջնահերթյուն 2. Գյուղատնտեսության զարգացում: Ռազմավարական նպատակ պետք է լինի չմշակվող հողերի թվի նվազումը և բացառումը: Պետք է նոր մեխանիզմներ մտածենք, ընդհուպ՝ հարկային արտոնությունների տրամադրումը. կառավարությունը կօգնի գյուղացու վարկերի թեթևացման հարցում: Հայաստանում ոռոգման ջուրը պետք է հասանելի լինի այնպես, ինչպես էլհոսանքն է: Կաթիլային համակարգը պետք է դառնա համատարած:

Առաջնահերթյուն 3. Հիմա ակնհայտ է, որ ՀՀ-ում զբոսաշրջության համար լավ հնարավորություններ են բացվել: Հայաստան անունը ներկա է համաշխարհային ԶԼՄ-ների գլխագրերում: Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին ունենանք զբոսաշրջության աննախադեպ աճ: Զբոսաշրջիկների թվի սպասվող աճը նոր հնարավորություն է ստեղծում բիզնեսի զարգացման համար: Կարևոր է օդային տրանսպորտի գների նվազումը:

Առաջնահերթյուն 4. ՀԱՊԿ անդամ ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումը գլխավոր առաջնահերթություններից է:  

Առաջնահերթյուն 5. Առաջնահերթությունների թվում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:  Ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզայի վերացման համար: 

Առաջնահերթյուն 6. Արցախի հարցում բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: 

Առաջնահերթյուն 7.  Մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին:

Առաջնահերթյուն 8.   Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով:

Փաշինյանը նաև անդրադարձավ վարորդներին տուգանքներից ազատելու, բանակում ծառայող զինվորի կարիքի բավարարումը ծնողի վրա դնելու արատավոր սովորույթներին և նշեց, որ դա բացառվելու է:

Ըստ Փաշինյանի՝ վերջ պետք է դնել նաև դպրոցների կուսակցականացմանը:

Փաշինյանը քաջալերեց Հայաստանի կանանց և հայտնեց, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքին՝ խթան է լինելու ուժեղ քաղաքականություն կերտելու հարցում: