Ուրախություն, հուզմունք, արցունքներ… Ահա այն զգացողություններն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ, ովքեր գրեթե մեկ ամիս պայքարել են այս օրվան հասնելու համար՝ այսօր ուշի-ուշով հետեւում ու սրտատրոփ սպասում էին ժողովրդի թեկնածու Փաշինյանի վարչապետ դառնալուն: Նրանք առավոտից հավաքվել և ուղիղ եթերում հետևում էին այս պատմական իրադարձությանը:

 

Ներկայացնում ենք լուսանկարներ Հանրապետության հրապարակից, որտեղ ֆիքսված է հաղթանակի առաջին պահը: