«Կան հարցեր, որոնք պահանջում են վերկուսակցական կոնսենսուս: Ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում նրանում, որ Պաշտպանության նախկին նախարարը կարող է դառնալ ընդդիմություն: Հիշեք, որ մեծամասնությունը կառուցողական ընդդիմությանն է, և տեսնենք, թե ինչպես է աշխատելու»,-նշում է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն՝ ի պատասխան հարցին՝ ինչպես է նախկին նախարարը դառնալու ընդդիմադիր, ինչի համար ժամանակին քննադատել են Սեյրան Օհանյանին:

Հարցին՝ արդյո՞ք  Պաշտպանության նախարար եղած ժամանակ ներդրված ծրագրերը կարող են ավտոմատ կերպով շարունակվել, Վիգեն Սարգսյանը նկատեց, որ իրենք անում են ամեն բան, որ եկող թիմը կարողանա դրանք շարունակել:

«Բոլոր ծրագրերն ունեն իրավական հիմնավորում, ֆինանսավորում, պարզ է, մնում է՝ դրանք կանոնակարգել»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ծրագերի կատարումը լիարժեք կախված է նոր թիմի պատրաստակամությունից և քաղաքական կամքից:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական համագործակցությանը և նշեց, որ բազմից խոսվել է հեղափոխության գործում ռուսական կողմի դիրքորոշմն մասին,  և վստահ է, որ  նոր թիմը կանի ամեն բան՝ Ռուսաստանի հետ ռազմական կապերը պահելու համար: 

«Վարչապետ Փաշինյանի հետ երեկ այդ մասին մանրամասն խոսել ենք և հույս ունեմ, որ եղած կապերն ավելի արդյունավետ կդարձնեն, ինչը նաև ԱԺ-ում խոստացավ պարոն Փաշինյանը»,-ասաց Սարգսյանը: