Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են եղել: Այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

«Դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել 6 հոգուց բաղկացած խմբի: Նրանք Բանգլադեշի քաղաքացիներ են: Դիրքապահները համապատասխան աշխատանք կատարելու համար փոխանցել են նրանց Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

 

Հայաստան-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ: Օտարերկրացիները փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք: