«Դավիթ Տոնոյանը տիրապետում է բանակին, երկար տարիներ եղել է փոխնախարար: Լուրջ դպրոց անցած մարդ է, անցել է եւ բանակը: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու: Իր համար նորույթ չի բանակը, կադրերին ճանաչում է»,- այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակմանը:

Խոսելով նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործունեության մասին՝ Սարոյանը նշեց.

 

«Շատերը Վիգեն Սարգսյանի համար ասում էին՝ նոր մարդ է համակարգում, բայց ինքը նոր մարդ չէր, Սերժ Սարգսյանի օգնականն է եղել այն ժամանակ, ինքն էլ բանակի կադրերի հետ աշխատել էր, ծանոթ էր: Այնպես որ, ինքն իր գործը անում էր, ափսոս, որ կիսատ մնաց: Ինքը 7 տարվա ծրագիր ուներ, կարար աշխատեր: Ես չեմ կարող ասել՝ Տոնոյանը կշարունակի այդ ծրագիրը, թե ոչ, բայց նորմալ ծրագիր էր, վատը չէր: Իսկ թե Տոնոյանն ինչ նոր ծրագիր կբերի, որքանով ավելի ուժեղ կամ թույլ կլինի, չեմ կարող ասել»,- ընդգծեց գեներալը: