«Հրապարակ» թերթը գրում է․
Կադրային փոփոխությունների ալիքը հասավ երկրորդ էշելոնին՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։ Օրեր առաջ ազատվել էր կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, երեկ տեղեկացանք, որ հեռացել է նաեւ Վահրամ Մկրտչյանը։
Դեռ պարզ չէ, թե վարչապետն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ում են տեսնում փոխնախարարների աթոռին։ Նախարարությունում են հայտնվել հանրային սեկտորի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արեւիկ Անափիոսյանը եւ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը․ հավանաբար, նրանցից մեկը կդառնա փոխնախարար։ Իսկ նախարարը շարունակում է Ֆեյսբուքում «լայվ» մտնել եւ առաջին քայլը, որ արել է՝ մեկ շաբաթով հետաձգել է դպրոցների քննությունները՝ հարուցելով աշխատակազմի տարակուսանքը։