Այսօր Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա մայրիկի հուղարկավորությանը եկել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ավելի վաղ էր եկել` ժամը 11:00-ի սահմաններում: Նրան ուղեկցում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

 

Սերժ Սարգսյանին եկեղեցուց մինչև մեքենա ճանապարհեցին Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները: 


Աղբյուրը՝ armlur.am