«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում ետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր, եւ ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետեւանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առեւտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաեւ արդյունաբերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ` արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս. սա էլ հավանաբար հետեւանք է այն բանի, որ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: