Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը, ոը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց ընդունել երկրորդ ընթերցմամբ։

 ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի:  Կոստանյանի այս դիտարկմանն արձագանքեց  ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով դիմելով Կոստանյանին՝ ասաց, թե երկար տարիներ դատախազ է եղել, հիմա նոր է նրա սիրտը ցավո՞ւմ. «Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել եք, այդ հարցերով եք զբաղվո՞ւմ»,-ասաց Միքայելյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում: