Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին։ 

«Ես չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ նրանք գնում են արտահերթ ընտրության։ Ազգային ժողովն աշխատում է իր բնական հունով»,-ասաց Բաղդասարյանը։ 

 

Անդրադառնալով ԱԱԾ-ի ղեկավար Վանեցյանի սկանդալային հայտարարությանը, Բաղդասարյանը նկատեց․

«Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անելու համար, այդ հայտարարությունը ավելի ուշ պետք է աներ, որովհետև հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում։ Բերման ենթարկված մարդիկ կան, բայց պետք է նայենք նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, դրա նախապատմությունը»,-ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք սպասում են նախկին որոշ պաշտոնյաների հայտարարությունների։