Ջեյմս Բոնդի մասին ցիկլից նոր, 25-րդ կինոժապավենի նկարահանումները կմեկնարկեն այս տարվա դեկտեմբերի սկզբին: Ֆիլմի սցենարը գրելու Է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջոն Հոջը: Այդ մասին ֆիլմի ստեղծողները մայիսի 25-ին հայտնել են Twitter-ում: «Մենք սպասում Էինք քեզ, Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմ:

 

Ջոն Հոջի սցենարով կինոնկարի ռեժիսորը, որտեղ 007 գործակալի դերում հինգերորդ անգամ կհայտնվի Դենիել Քրեյգը, կլինի Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մրցանակի դափնեկիր Դենի Բոյլը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականի դեկտեմբերի 3-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ: Այս տարվա մարտին Բոյլը հայտարարել Էր, որ շուտով պլանավորում Է սկսել աշխատանքը կինոժապավենի վրա, որպեսզի այն կարողանա թողարկվել մինչեւ տարեվերջ:

 

Ռեժիսորը նաեւ նշել Է ժապավենի պայմանական անվանումը՝ «Ջեյմս Բոնդ-25»: Ջեյմս Բոնդի «գործակալ 007»-ի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանումով, Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Ներկայում «բոնդապատումի» վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007.ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: