
Վիզաժիստ Քանդի Ջոնսոնը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դիսնեյան արքայադստեր վերափոխելու համար նրա վրա Ժասմինի կերպարին բնորոշ հոնքեր է նկարել, մուգ կարմիր շրթներկ է քսել և աչքերը ներկել։
«Սա արքայադուստր ժասմինն է»,– ասում է Քիմը դստերը։
«Իրականում դու Քիմն ես»,– պատասխանում է Նորթը։
«Ոչ, այդպես չէ, ես Ժասմինն եմ։ Քո մայրն ինձ իր հեռախոսն է տվել և խնդրել է, որ զանգեմ քեզ և ասեմ, որ նա արդեն տուն է թռչում՝ կախարդական գորգի վրա»,- փորձում է դստերը համոզել Քարդաշյանը։

