«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ինչեպս նաև խոսել, խորհրդարանական երկրում նախագահի դերի մասին:

«Ես այդ հեղափոխությունը կանվանեի հեղափոխություն հայաստանյան ոճով, քանի որ այն իրականացվել է ՀՀ-ին բնորոշ ձևով»,- նշել է նախագահը:

 

Արմեն Սարգսյանը նաև բարձր է գնահատել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու քայլը:

«Պիտի գովեստի խոսքեր ասել նաև նախկին վարչապետի հասցեին, ով հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, երբ հաջոդ օրը բոլոր հայերը նշում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինձ համար շատ ցավալի կլիներ, որ այդ օրը տեղի ունենային բախումներ»,- նշել է նախագահը:

Սակայն Նախագահը չի ցանկացել գնահատել նոր կառավարության գործունեությունը՝ ասելով, թե դեռևս վաղ է այդ մասին խոսելը. «Վաղ է ոչ թե նրանց գործունեության առումով, այլ որովհետև վարչապետը շատ երիտասարդ է որպես վարչապետ, բացի այդ՝ կառավարության անդամները ևս նոր են: Մեկ ամիսը շատ քիչ է գնահատական տալու համար: Վարչապետին և նախարարներին ժամանակ է անհրաժեշտ, բայց այն ինչ ես տեսնում եմ գործողությունների առումով՝ համապատասխանում է տրված խոստումներին: Հուսով եմ՝ նրանք կհաջողեն», - ընդգծել է նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: