Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավստրիական ORF հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է մերկ կրծքավանդակով իր լուսանկարները, որոնք տարածված են համացանցում:
Kremlin.ru-ի լրագրողը ՌԴ նախագահի հետ զրույցում նկատել է, որ երկրի ղեկավարի համար մերկ կրծքավանդակով այսքան շատ լուսանկարներ ունենալը մի տեսակ անսովոր է:
«Այդ լուսանկարներն անում են ոչ թե պապարացիները կամ զբոսաշրջիկները, այլ հրապարակվում են Կրեմլի կողմից: Դրանք ի՞նչ լուսանկարներ են»,- հետաքրքրվել է լրագրողը:
«Դուք նշեցիք կիսամերկ, փա՛ռք Աստծո, ոչ թե մերկ: Եթե ես հանգստանում եմ, ապա անհրաժեշտ չեմ համարում թփերի հետևում թաքնվելը, և դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- պատասխանել է Պուտինը: