ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով հանրության մեջ առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ, չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից, թեպետ գործարար պատգամավորների միջև կա պայմանավորվածություն՝ դուրս գալ ՀՀԿ-ից և կողմ քվեարկել կառավարության ծրագրին:

Նա չցանկացավ պատասխանել նաև, թե ինչպես է պատրաստվում քվեարկել ծրագրին. «Կքվեարկեմ, կտեսնեք»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում խորհրդարանի հավանությանն է ներկայացված նոր կառավարության ծրագիրը: