Երեկ՝ հունիսի 8-ին, ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել Երևանի խանջյան փողոցում գործող բարերում և կարաոկե ակումբներում: Հավանաբար, դրա համար առիթ է հանդիսացել քաղաքի այդ հատվածում ապրող բնակիչների դժգոհությունը, քանի որ դրանց գործունեության հետևանքով ուշ ժամերի խաթարվում է նրանց անդորրը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, ստուգումների շնորհիվ պարզվել է, որ որոշները ծավալում են ապօրինի գործունեություն: Արդյունքում դրանցից շատերն այս պահին փակ են: