Այսօր` Կառավարության նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Որոշման նախագիծը կառավարություն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 143-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Վիգեն Սարգսյանին» բառերը փոխարինել «Դավիթ Տոնոյանին» բառերով: