Այսօր՝ հունիսի 15-ին, գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո, լրագրողների հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ կոչեց և խոստացավ հետագայում դա ապացուցել դատարանում։
«Կենդանին գիտի՝ ինքը ինչ կենդանի է և ինչ պատվեր է տվել․․․ Անուն ազգանունը չգիտեմ, բայց ես նրան կենդանի եմ ասում, թե ով է նա՝ դուք մտածեք։ Իմ քրեական հետապնդման պատճառը եղել է քաղաքական, այն, ինչ որ ինձ հետ խոսել են ձերբակալությունից հետո՝ Ազգային անվտանգության շենքում՝ այս է՝ ասացին որ մենք անցել ենք 5%-ի շեմն ու իրենք մեծամասնություն չեն կարող կազմել Աժ-ում, ուստի՝ ինձ պետք է ձերբակալեն։ Իմ այն հարցին, թե ինչո՞ւ հենց ինձ, չէ՞ որ ես ցուցակում չկամ, չեմ երևում, ձերբակալեք լիդերներից մեկին, պարզ բացատրեցին՝ Պպարո՛ն Բաբայան, Դուք եք կազմակերպում, շտաբը Դուք եք ղեկավարում, Դուք եք մեզ պետք, Դուք եք խանգարում», -ասաց նա։
Սամվել Բաբայանը պատմեց նաև, որ ապրիլյան ցույցերի ժամանակ իշխանություններից իր մոտ մարդիկ են գնացել և խնդրել, որ ելույթով հանդես գա և ցուցարաներին համոզի ցրվել․ փոխարենն իրեն խոստացել էին ազատություն, բայց ինքը մերժել է։
Տեսանյութը՝ factor.am-ի։