Հեղափոխությունն ավարտուն տեսքի կգա արտահերթ ընտրություններից հետո։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը` խոսելով քաղաքական վերջին իրադարձությունների և իշխանափոխության մասին։
Նա ընդգծեց՝ իրենք պաշտոնների հավակնություններ չունեն, բայցև պատրաստ են աջակցելու լուծել երկրում առկա խնդիրները։
«Գործող կառավարությունը պետք է արագ իրականացնի բոլոր ռեֆորմները։ Հանրապետականը նոկաուտի չի ենթարկվել, որի համար հարկավոր է խորհրդարանում վերցնել իշխանություն։ Այս ատելությունը հարկավոր է կազմակերպել հեղափոխությունը մինչև ավարտ ծառայեցնելու գործին: Այն էներգիան, էյֆորիան, որ ժողովրդի կողմից ունի նոր կառավարությունը, ոչ ոք մաշելու իրավունք չունի։ Այդ էներգիան պետք է ուղղվի Հայաստանում հեղափոխությունը ամբողջապես ավարտուն տեսքի բերելու հանար։ Վտանգները հիմա ավելի ակնառու կլինեն՝ ձախողելու հեղափոխությունը և հենց դրա պատճառով պետք է ամեն բան համակարգված լինի և շըփ-թըփ քայլեր չլինեն»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով Հանրապետական կուսակցությանը՝ Մանուկյանը նկատեց. «Դիմացս կանգնած է ոչ թե քաղաքական ուժ, այլ մաֆիոզ, հանցագործ, քրեական կապերով հանախմբված մի խումբ, որոնք ունեն խելքից դուրս սեփականություն, փող, և ունեն խելքից դուրս մոտիվացիա՝ պահպանելու այն, ինչը ձեռք են բերել գողությամբ, հանցագործություններով: Թշնամու առաջ ներսից դարպասներ բացող ուժը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուսակցությունը պահի։ 20 տարի սերժականացած կուսակցությունը կերել է մեր երկիրը»,-ասաց նա: Նա հորդորեց ՀՀԿ֊ին երբևէ չանվանել ընդդիմադիր, քանի որ երկիր թալանողը չի կարող ընդդիմադիր համարվել: Ըստ նրա` ընդդիմադիր ասվածը պետք է առավելություն և ազնվություն ունենա։
Տեսանյութը՝ քիչ ավելի ուշ: