Հռոմի կաթոլիկ եկեղեցու Լոս Անջելեսի արքեպիսկոպոսի շահերը ներկայացնող փաստաբանը հաստատել է, որ եկեղեցին գրեթե 10 մլն դոլար փոխհատուցում կվճարի կաթոլիկ եկեղեցու կողմից գործադրված բռնության հետևանքով տուժածներին. գրում է Podrobnosti-ն:
Պատմությունը, որի մեջ խառնված էր նախկին հոգևորական Մայքլ Բեյքերը, շարունակվում է 1990-ի վերջից, երբ նրա դեմ մեղադրանք ներկայացվեց մանկապղծության համար:
Վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Բեյքերն ինքը խոստովանել էր իր մեղքը Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Ռոջեր Մահոնիին, ով որոշել էր հարցը չբարձրաձայնել և նրան տեղափոխել էր այլ եպիսկոպոսարան, ուր նա շարունակել էր իր մեղսագործությունները:
Մոտ ժամանակներս դատարանը կքննի Բեյքերի դեմ ներկայացվող 2 մեղադրանքները անչափահասների բռնաբարության գործով: Դատարանն արդեն հայտարարել է, որ ենթադրվող զոհերը իրավասու են հոգևորականից ավելի մեծ չափով գումար պահանջել: