«Չեմ կարող ասել, թե ինչպես է եղել. զենքի հետ կապված՝ կարելի էր սպասել, բայց երեխաների նամակների ու սնունդի՝ ո՛չ։ Զենքի հետ կապված կարող էինք մտածել, որովհետև կռված մարտիկ է, և հնարավոր է, որ զենք ունենար», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ բացահայտումներին։

Նրա կարծիքով` առանց իշխանությունների և համապատասխան մարմինների իմացության՝ հնարավոր էր նման բան անել:

 

նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 2007-2013թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը:

Տեսանյութը` քիչ անց: