ՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը, որն օրեր առաջ ապացույցներ էր պահանջում Մանվել Գրիգորյանի արարքի վերաբերյալ, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե կորցրել է իր հերոսին:

Շուշան Պետրոսյանն ասել է, թե իր համար անհավատալի էր բացահայտվածը, իսկ ինքն անձամբ է մարդկանց հանգանակությունը հասցրել  զինվորին:

 

«Մենք բոլորս սիրում ենք զինվորին, մի հատ լուռ բան կա զինվորի հանդեպ: Ես էլ եմ մտածում՝ դա ոնց կարար լինել... դա ինձ համար շոկային էր»,-ասել է Շուշան Պետրոսյանը:

Նշենք, որ խորհրդարանը այսօր համաձայնություն տվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում  իրականացվի, նա զրկվի անձեռնամխելիությունից եւ կալանավորվի: