«Ինձ համար սպասելի էր: Ոչ միայն Մանվել Գրիգորյանը, այլև մնացածներին էլ, որ լավ ստուգեն, բոլորի մոտ էլ նույնն է լինելու, ես իրենց վաղուց գիտեմ»,- այս մասին այսօր հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ վստահեցնելով, որ իր համար նորություն չի եղել գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվածը:
«Ձեզ համար կարող ա նորություն ա, բայց ես երբ եկա Մոսկվայից, հայտարարեցի՝ կոլխոզի նախագահները գեներալսկի հագուստով են: Ես էդ մարդկանց գիտեմ, ինձ համար զարմանալի չէր էն, ինչի վրա դուք բոլորդ զարմացել եք: Որ գեներալի դուռը ծեծեք, կարող ա՝ էդքան բան չգտնեք, ուրիշ բան բայց հաստատ կգտնեք: Ոչ մի բան չի կատարվել, միշտ էլ տենց ա եղել 25 տարի, տենց էլ գնում է»,- ասաց Բաբայանը:
Հարցին՝ ՀՀԿ-ականներն ասում են՝ տեղյակ չեն եղել այդ ամենից, Բաբայանը պատասխանեց. «Ղալաթ են անում, բոլորն էլ շատ լավ գիտեն, բոլորն էլ նույն կոռուպցիոներն են, տեսեք՝ ինչ տներ ուներ: Ինձ մոտ բոլորը ծառայել են, մեկն եկել ա, ասել՝ 10 մեքենա թուղթ տուր, տանեմ ծախեմ, մեկը ավտոմատը դրել ա դիակի տակը, բռնել եմ, ես էդ թալանչիներին վաղուց գիտեմ: Դրանք ժամանակին տուզիկ են եղել»,- ասաց նախկին հրամանատարը:
Անդրադառնալով Փաշինյանի կառավարմանը, նա նշեց՝ որքանով ճանաչում է Փաշինյանին նա մինչև վերջ գնալու է, պարազապես պետք է օրենսդրական բազան փոխվի: