Հունիսի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Եսայանը, իր վարած Volkswagen-Vento մակնիշի 35 FN 251 համարանիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ում: