«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաեւ յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երեւան կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»:

Նրան, մեզ հասած լուրերի համաձայն, պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում եւս կալանավորել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Ի դեպ, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանին, մեղմ ասած, լավ չեն դիմավորել: Կալանավորները լսելով, որ Մանվել Գրիգորյանին տանում են այն խուցը, որտեղ գտնվել է Սամվել Բաբայանը, սկսել են սուլել եւ իրենց խցերից Երեւան ՔԿՀ-ի ողջ տարածքով մեկ վանկարկել' «տուշոնկա-տուշոնկա»»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: