Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հունիսի 25-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցում որպես պահակ գրանցված, 1995 թվականին ծնված Նարեկ Ս.-ն 2016 թ. նոյեմբերից մինչև 2018-ի հունիս ամիսը չի հաճախել աշխատանքի, սակայն ստացել է աշխատավարձ և յուրացրել այն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում դպրոցի տնտեսվարը բացատրություն է տվել, որ Նարեկ Ս.-ն դպրոցի գլխավոր հաշվապահի որդին է, ով 2016 թ. նոյեմբերից չի ներկայանում աշխատանքի և բացակայում է ՀՀ-ից:
Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, դպրոցի տնօրենի կարգադրությամբ, Նարեկ Ս.-ն ազատվել է աշխատանքից:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: