SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանին` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ա. Սարգսյանի հետ են եղել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Մովսեսյանը, Երևան քաղաքի Շովրոյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Գեորգի Վահանյանը և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Խաչիկ Բադեյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները, երբ խուզարկել են նշված անձանց, Ա. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 9 փամփուշտներով։ Ա. Մովսեսյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով, իսկ Գ. Վահանյանի մոտ հայտնաբերվել է «Բայկալ-442» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 12 փամփուշտներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանատրանս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ա. Մովսեսյանը և Գ. Վահանյանն աշխատում են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես հրաձիգներ։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: