Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գրել է.
Տարուց ավել է, որ այս խնդրի մասին բարձրաձայնում են թե՛ բնակիչները, թե՛ ես, գործն արդեն դատարանում է ու ակնկալում ենք դատարանի կողմից այդ աճուրդը չեղյալ ճանաչելու մասին որոշում, որովհետև Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են ակնհայտ ապօրինի որոշումներ, երբ ոչ մի տարածքի դեպքում բնակիչների կարծիքները հաշվի չեն առնվել ու նրանք կանգնել են փաստի առաջ:
Ու ոչ միայն այս խնդիրն է դատարանում, այլև Թումանյան 30/1 տարածքի վերաբերյալ 03.04.2013թ. 1439-Ա որոշմամբ ուղղակի վաճառքով տրված, Թոթովենցի 3/9 հասցեի վրայի տարածքների աճուրդի խնդիրը:
Հուսամ այսպիսի խայտառակ պատմությունների վերջը եկել է: