Daily Mail-ը գրում է, որ 20-րդ դարի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի՝ Միչիգան նահանգում գտնվող առանձնատունը 2.895.037 դոլարով վաճառքի է հանվել։
Նշենք, որ այս տանն են գտնվում Ալիի բեղուն կարիերայի ընթացքում նվաճված բազմաթիվ պարգևներ, դրա հետ կապված թեմատիկ իրեր:
Առանձնատունը բաղկացած է երկու տնից, որտեղ կան հարմարավետ կյանքի համար բոլոր պայմանները՝ այդ թվում նաև բռնցքամարտի ռինգ:
Հայտնի է, որ Ալին այս տունը գնել է 1975թ.: Այստեղ նա և՛ բնակվել է, և՛ մարզվել: