Ria.ru-ն հայտնում է, որ ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ նրան համոզելով Երևան գալ՝ խորոված ուտելու:
Հիմնվելով հեռախոսազրույցի ձայնագրության վրա, կարելի է ենթադրել, որ ուշագրավ զրույցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց որոշ ժամանակ անց: