Տարածված տեղեկությունը, թե «Մարտի 1»-ի գործով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը ՀՔԾ-ում տեղի է ունենալու 12:00-ին, չի համապատասխանում իրականաությանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում  հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը

«Հարցաքննութայն ժամի հետ կապված որևէ տեղեկություն չենք տալիս. այս պահին նպատահարմար չէ: Եթե նպատակահարմար գտնենք՝ կհայտնենք, բայց հարցաքննությունն այսօր է լինելու: Իսկ Քոչարյանի գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որևէ տեղեկություն չեն հայտնել»,- ասաց Օհանջանյանը: 

 

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ հարցաքննությունը կլինի այսօր, իսկ դրա վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա լինելու դեպքում կտեղեկացնեն:

Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի: Ինչպես հաստատեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հարցաքննությունը կտեսաձայնագրվի. այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:

Փաստորեն, ոչ միայն գաղտնի է պահվում, թե ով է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը և ով է Քոչարյանին հարցաքննելու, այլև հարցաքննության ժամը, ինչն այնքան էլ զարմանալի չէ: