Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մուշեղ Բաբայանը ազատվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ։