Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 27-ին Մոսկվայում 3 քույրեր սպանել են իրենց հորը՝ 57-ամյա Միքայել Խաչատուրյանին, հենց իրենց տան մեջ:
Ենթադրվում է, որ քույրերին կդատեն ցմահ ազատազրկման: Սպանության դաժանությունը զարմացրել է նույնիսկ փորձառու քննիչներին: Փոքր քույրը հորը հասցրել է դանակի 40 հարված, միջնեկը մուրճով հարվածում էր գլխին, իսկ մեծը դանակով հարվածել է սրտին:
Միքայել Խաչատուրյանը սպանվել է դաժան կերպով, սակայն ծանոթների խոսքով՝ աղջիկներն ավելի դաժան կյանքով են ապրել: Հայրը դաստիարակել է աղջիկերին գոռոցներով և ծեծելով:
Ինչպես նշել են աղջիկները, նրանց հայրը զանգակ ուներ, որի հենց առաջին զանգի դեպքում նրանք պետք է գնաին նրա մոտ:
«Մենք ստրուկներն ենք եղել»,-ասել են աղջիկները:
Մի անգամ Խաչատուրովը տուն է գնացել և բազմոցի վրա շան մազ նկատելով՝ ստիպել էր աղջիկներից մեկին ուտել մազը: Հայրն ամբողջ տան մեջ տեսախցիկներ էր տեղադրել և աղջիկները չէին կարող տեղաշարժվել առանց նրա թույլտվության:
Սակայն ամենասարսափելին այն է, որ հայրը նաև սեռական ոտնձգություն է կատարել աղջիկների նկատմամբ:
Խաչատուրյանը վախի մթնոլորտում է պահել իր հարևաններին, որոնց խոսքով՝ նա ուներ բակում իր մեքենան կայանելու տեղը և եթե հանկարծ ինչ-որ մեկը կայանում էր իր տեղում՝ նա կարող էր նույնիկ կրակել նրա վրա:
Հետաքննության արդյունքում Խաչատուրյանի տանից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք: