RT հեռուստաալիքը եւ Ruptly գործակալությունը հրապարակել են մի տեսանյութ, որտեղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նրան շրջապատողմներն ու անվտանգության աշխատակիցներն են՝ նախագահի դեմ ձախողված մահափորձի պահին եւ միջադեպից անմիջապես հետո:
Նախագահը ելույթ էր ունենում ազգային տնտեսության վերականգնման խնդիրներին նվիրված շքերթի ժամանակ, երբ լսվում է պայթյունի ձայն: Մադուրոն եւ գեներալները սկսում են շուրջը նայել: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես շրջապատում են պետության ղեկավարին եւ փակում նրան վահաններով: Միջադեպից հետո նախագահը փորձում է շարունակել իր ելույթը, բայց մի քանի բառ ասելուց հետո նորից ընդհատում է ելույթն ու հեռանում անվանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Այդ պահին լսվում է մեկ այլ պայթյունի ձայն: