Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել էր դպրոցներում սև ու սպիտակ համազգեստ հագնելուն և նշել, որ պարտադրելն անթույլատրելի է և դա կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նախարարը ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքորոշումը՝ սև ու սպիտակ համազգեստը կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել և, եթե ծնողներն էլ չեն ցանկանում սև ու սպիտակ համազգեստ կրեն աշակերտները, ապա որևէ դեպքում չի թույլատրվում պարտադրել:

 

«Սակայն, չեմ բացառում, որ կլինեն դպրոցներ, դասարաններ որոնք կորոշեն՝  աշակերտները սև ու սպիտակ համազգեստ կրեն»,-հավելեց Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, որ հնարավոր է սոցիալական մի խնդրից խուսափելով՝ բախվենք մեկ այլ խնդրի, և սոցիալական խավերի միջև անջրպետ առաջանա՝ աշակերտների ազատ հագուստի ընտրության ժամանակ, նախարարը հստակ պատասխանեց՝  «Որևէ խնդրի չենք բախվի»։