Մենք՝ ներկայիս քննչական խումբը, գտնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քննության ընթացքին։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Լրագրողների հարցին, արդյոք փորձեր եղե՞լ են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի կողմից՝ զանգերի միջոցով միջամտելու գործի քննությանը՝ Խաչատրյանը նկատեց․
«Ես նմա՞ն եմ մարդու՝ ում հետ կարելի է գալ այդպիսի համաձայնության։ Ո՛չ, փորձեր չեն արվել, ողջամիտ էլ չի լինի նման փորձեր անել»։
Նշենք, որ այժմ Վերաքննիչ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների ներկայացված վերաքննիչ բողոքը: