«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում եւ համայնքապետարաններում աուդիտ անցկացնել:

 

Սակայն հետո ետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին: Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին աուդիտ իրականացնողներից ամեն մեկը ստացել է իր բաժին «շնորհակալությունը». մեկին գյուղապետը գառ է տվել, մյուսի համար «խորովածի սեղան» բացել եւ այսպես շարունակ, եւ նրանք «փակել են» թեման՝ աուդիտի եզրակացություններում նշելով, թե որեւէ խախտում չեն հայտնաբերել: 

Այս տեղեկությունները հասել են նաեւ նոր մարզպետներին: Ու հիմա նրանք օբյեկտիվորեն կասկածում են, որ այս անգամ աուդիտի բաժինները կկարողանան իրականացնել գործառույթները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետները դիմել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին եւ խնդրել, որ հենց նախարարության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն գյուղապետարաններում:

Այս պատճառով նախարարությունը տեւական ժամանակ է, ինչ ստուգում է գյուղապետարանները: Այս գործերին լծվել են նաեւ իրավապահները, որոշ դեպքերում ոստիկանությունը, ավելի լայնամասշտաբ չարաշահումների կասկածի դեպքում՝ նաեւ ԱԱԾ-ն:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: