Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 16-ին, կկրճատի Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքում տեղադրված նիստի օրակարգից:
Նշենք, որ որոշման մեջ նաեւ ներառված է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի №1717–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցերը:
Որոշ տեղեկություններով Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: