«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պետական եկամուտների կոմիտեի գործողությունները գաղտնիության շրջանակում են ու ՊԵԿ-ը դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի կարող տրամադրել: Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Որոշակի գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակում են: Դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում»,- ասաց Անանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Անանյանն ասաց. «Որովհետև դատարանից համապատասխան սանկցիան ստացել ենք ուշ»: