Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆոռնիական պոլիտեխնիկական համալսարանի աշխատակցուհի գիտությունների դոկտոր Քարի Փիլոլան ACSM՚s Health & Fitness Journal հանդեսի համար գրված հոդվածում պատմել Է, թե ինչպես ազատվել փորի շրջանում ճարպակալումից:
Բջջանյութի մեծ պարունակությամբ եւ հագեցած ճարպերի ցածր մակարդակով սննդակարգը կօգնի կանխելու որովայնային ճարպակալումը կամ պայքարելու դրա դեմ, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկ Է գոյանում փորի շրջանում եւ իրանի վերին մասում, ասված Է հոդվածում: Անհրաժեշտ Է ավելացնել բանջարեղենի, մրգերի, լոբազգիների, ձավարեղենի գործածումը եւ ըստ հնարավորին օրաբաժնից վերացնել ճարպոտ միսը, խմորեղենը եւ բարձր աստիճանի մշակված մթերքները:
Սնվելու այս ոճը կնպաստի նվազեցնելու զանազան սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, նշում Է աշխատության հեղինակը:
Ըստ որում Փիլոլան ընդգծել Է, որ համապիտանի «հրաշք-սննդակարգ» կամ կենսաակտիվ հավելումներ գոյություն չունեն, որոնք օգնեին ազատվելու փորի ճարպակալումից: Նա նաեւ նշել Է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնությունների կարեւորությունը որովայնային ճարպակալման դեմ պայքարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: