ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոնտանա նահանգում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 16-ի Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից էր:

Թրամփը նաև քննադատել է իր հակառակորդներին, ովքեր սպասում էին, որ իր և Պուտինի հանդիպումը կվերածվի բռնցքամարտի:

«Նրանք ցանկանում էին, որպեսզի տեղի ունենա բռնցքամարտի մենամարտ բեմի վրա, սակայն տեղի է ունեցել հիանալի հանդիպում, մենք քննարկել ենք Ուկրաինայի, Սիրիայի և այլ հարցեր: Մարդիկ ասում էին՝ «դա ահավոր է»: Ես հարցնում էի՝ ի՞նչն է ահավոր, սա հիանալի հանդիպում էր»,-ասել է Թրամփը: