ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է: Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը խորհրդանշում է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Փարիզ կմեկնի սեպտեմբերի 14-15-ը: Այնտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ:
«Մենք Ֆրանսիայի հետ ծավալում ենք համագործակցություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու սոցիալական բնագավառներում: Այս բոլոր հարցերը լինելու են օրակարգում»
,- նշեց խոսնակը: