Քիչ առաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը՝ իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության մասին։ 

Դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոհաննիսյանը ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ տեղեկություններ են ձեռք բերել, այն մասին, թե  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունը հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Սակայն միևնույն Դանիել Իոհաննիսյանը նշեց, որ դեռ չունեն հստակ ապացույցներ դրանց վերաբերյալ։

 

Ասուլիսի ընթացքում հյուրերի կողքին անսպասելի հայտնվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ հայտարարելով, որ Իոհաննիսյանի և մյուսների ունեցած տեղեկությունները սուտ են և որ այդ ամենի մասին առանց ապացույցի այս օրով խոսելը օրենքի կոպիտ խախտում է։

Հիշեցնենք, որ այսօր լռության օր է և վաղը՝ սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները:

 

Մանրամասները՝ տեսանյութում․