«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:

«Ժողովրդավարական ուղի կուսակցությունը նաև շնորհակալություն է հայտնել իրենց ընտրողներին' ցուցաբերած վստահության համար, իշխանություններին'ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ներին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:

«Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը: Բարի երթ մեզ բոլորիս»,- ասված է հայտարարության մեջ: