«Այսպես թե այնպես՝ մենք կմասնակցենք առաջիկա ընտրություններին: Մեր քաղաքական լեզվապաշար չի մտել տապալում, պարտություն բառերը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք մասնակցում ենք ոչ թե որևէ մեկին հաղթելու, այլ մեր առաջարկը ընտրողին հասցնելու համար: Մեր առաջարկը ոչ կուսակցական համաժողովրդական այլընտրանքի առաջարկն է, որը չստացվեց: Բոլոր դեպքերում՝ հետհեղափոխական իրավիճակում պարզ է, որ ոչ բոլոր ընտրողները եկան քվեարկության»,-ասաց Հովհաննիսյանը

 

Նա նշեց, որ կշարունակեն իրենց աշխատանքը, կշարունակի կուսակցություն հանդես գալ, քանի որ կուսակցության պարտությունը չեն վերագրել որպես հայրենիքի պարտություն:

«Մենք համարում ենք, որ սա քայլ առաջ է»-նշեց Հովհաննիսյանը և հույս հայտնեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ կլինի առավել ժողովրդական քան կուսակցական ընտրություն:

«Սա քվե էր հանուն նոր Երևանի, նոր Հայաստանի և ոչ որևէ մեկի դեմ»,-նշեց նա:

 Անդրադառնալով նախորդ ընտրությունների ժամանակ գրանցած հաջողությանը՝ Հովհաննիսյանը նշեց.

«Հինգ տարի առաջ ես չվախեցա անհավասար պայքարից: Համեմատել հետհեղափոխական ընտրությունները հինգ տարի առաջ ունեցած ընտորւթյունների հետ՝ անհամեմատելի է՝ ինչպես նարինջն ու խնձորը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: