Հայաստանում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանի փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ: Ուզում եմ փաստել, որ Հայաստանի տարածքում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան: Դրանք բացառապես հայկական են: Այո, Ռուսաստանի փորձագետները այցելել են այդ լաբորատորիաներ: Դա բնական գործընթաց է գործընկեր երկրների համար»,- ասաց Բալայանը: