ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի չունեցավ օրակարգերի սղության պատճառով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Կար նպատակադրություն և՛ ամերիկյան կողմից, որի մասին խոսել էին թե՛ դեսպանը, թե՛ այլ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաներ և թե՛ մեր կողմից՝ կազմակերպելու նման հանդիպում։ Այն տեղի չունեցավ ԱՄՆ-ի ու Հայաստանի ղեկավարների օրակարգերի սղության պատճառով»,-ասաց Բալայանը։