Գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը այսօր' մարտի 15-ին, միացել է Ազատության հրապարակում հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների հացադուլին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում դեռ երեկ գրել է Վիոլետ Գրիգորյանը:
«Վաղը գնում եմ մեկօրյա զորակցության հացադուլի նստեմ Րաֆֆու կողքը, միացող կա՞»,-գրել էր Վիոլետ Գրիգորյանը:
Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր «Վիոլետ Գրիգորյանը միացավ հացադուլին, էս պահին կողքս նստած պարսկերեն լեզվով ընթերցում է «Զրույցներ 11 հայտնի կին գրողների հետ» գիրքը...»: